ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Առաջիկա համապետական ընտրություններում էլ ՔՊ-ն մոբիլիզացնելու է վարչական ողջ ռեսուրսը

Առաջիկա համապետական ընտրություններում էլ ՔՊ-ն մոբիլիզացնելու է վարչական ողջ ռեսուրսը
17.11.2025 | 13:29

Եվ այսպես՝ Մայր Աթոռի դեմ իշխանական արշավը կարող ենք ամբողջովին բացված համարել․ այն առաջիկայում, թերևս մինչև տարեվերջ, Փաշինյանի անմիջական մասնակցությամբ կյանքի կկոչվի։ Այս մասին Նիկոլն ինքը, ժամեր առաջ, հրապարակավ հայտարարեց՝ նշելով, որ ինքն ուղղակի սպասում էր Էջմիածնի համայնքապետի ընտրությունների ավարտին։

Գրեթե կասկած չունեմ, որ քպ թեկնածուն, ով իրեն որոշակի լոյալ էր պահում Կաթողիկոսի հետ կապված հարցերում, չէր փորձում մտնել փաշինյանական թեմաների մեջ, լրագրողների կողմից պերմանենտ տրվող հարցադրմների ժամանակ «կռուտիտներ» էր անում, անկախ իր կամքից, եթե նույնիսկ չէր էլ ցանկանում, միանալու է այդ պիղծ գործընթացին։

Ըստ էության՝ Նիկոլն իր ողջ ջանքն ու ներուժը դրեց, որպեսզի Էջմիածնում ունենա սեփական դրածոյին՝ իր քաղաքական կրքերին հերթական անգամ հագուրդ տալու և «Մայր Աթոռ օպերացիան» իրեն ցանկալի հանգրվանին հասցնելու նպատակով։ Հենց դրանով էր պայմանավորված, որ երեկ Էջմիածնի կենտրոնում կարելի էր տեսնել իշխանության ողջ պլեադան՝ Ալենից սկսած մինչև Լոռու մարզպետ, պլյուս նախարարական «սաստավն» ու մնացյալ քպ-ական օդիոզները։

Ամեն ինչ շատ պարզ է՝ «կոնին դրված» էր կոնկրետ Նիկոլի հրահանգը, ու բոլորը պետք է կաշվից էլ դուրս գային՝ դա իրականացնելու համար (շեֆը կարող էր միանգամից սաղին ուղարկել տներով), ուստի, ինչ տարբերակ կար, մարդկանց մոբիլիզացրել էին։

Ընդդիմության թեկնածուն, ով հավաքեց, մոտ 32 տոկոս ձայն, ակնհայտ է, որ շատ լավ է աշխատել, դրանում ոչ մի խոսք, իսկ տեղի ունեցածը ցույց տվեց, որ քպ-ի՝ ողջ ռեսուրսի մոբիլիզիացիան՝ վարչական ռեսուրսի կիրառում, ֆինանսներ, զրպարտություններ, վիրավորանքներ և այլն, ցույց տվեցին այն, ինչը մոտավորապես լինելու է առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ․ այնպես որ՝ սրանց հաղթելն այնքան էլ դյուրին գործ չէ, տղե՛րք, ու թերևս արժե մի հատ էլ մտածել կատարվածի մասին, հարցը պետական նշանակության է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ